Տաջիկստանն ու Ղրղըզստանը համաձայնեցրել են սահմանի 94 տոկոսը, ռուսական «Ինտերֆաքս» գործակալությանը փոխանցել են Ղրղըզստանի կառավարությունից։
«Օգոստոսին կկայանա երկու երկրներին դելիմիտացիայի և դեմարկացիայի հանձնաժողովների հերթական նիստը, որի ընթացքում կողմերը կսկեն համաձայնեցնել սահմանի մնացյալ 6 տոկոսը», - հաղորդել են գործակալության աղբյուրները։
2023 թվականի ընթացքում հանձնաժողովները ընդհանուր առմամբ 15 նիստ են հրավիրել։ Դրանց ընթացքում համաձայնեցվել է սահմանի ավելի քան 160 կիլոմետրը։
Տաջիկստանի և Ղրղըզստանի սահմանի ընդհանուր երկարությունը 987 կիլոմետր է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արյունալի բախումներ Տաջիկստանի և Ղրղըզստանի սահմանին․ կան տասնյակ զոհեր և վիրավորներ