Տաջիկստանի օմբուդսմենը ռուս գործընկերոջը խնդրել է ապահովել Ռուսաստանում տաջիկ միգրանտների իրավունքները

Արխիվ

Տաջիկստանի օմբուդսմեն Ումեդ Բոբոզոդան իր ռուս գործընկերոջն ուղղված նամակով խնդրել է ապահովել Ռուսաստանում գտնվող տաջիկ միգրանտների իրավունքների պաշտպանությունը, հաղորդում է «Ազատության» տաջիկական ծառայությունը։

Նամակում օմբուդսմենն ընգդծել է՝ Ռուսաստանի իրավապահ համակարգի աշխատակիցները հարվածում, վիրավորում ու կոպտում են աշխատանքային միգրանտներին։

Այս մարտին Crocus city hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ՌԴ-ում Կենտրոնական Ասիայից եկածների հանդեպ ճնշումը մեծացել է, պետական մարմինները կտրուկ խստացրել են օտարերկրացների ու միգրանտների հանդեպ քաղաքականությունը, վերջին ամիսներին էլ նրանց նկատմամբ քսենոֆոբիան ու ագրեսիան է աճել։

Ահաբեկչության կազմակերպման համար Ռուսաստանի իշխանությունները Տաջիկստանի մի քանի քաղաքացիների են մեղադրում։ Տաջիկստանը ավելի վաղ իր քաղաքացիներին խորհուրդ է տվել հրաժարվել Ռուսաստան մեկնելուց։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տաջիկստանը բողոքում է Ռուսաստանում իր քաղաքացիների հանդեպ վերաբերմունքից