Ավերածություններ, զոհեր՝ Կենտրոնական, Արևելյան Եվրոպայում տասնամյակների ընթացքում ամենահորդառատ անձրևների հետևանքով

Ռումինիայի Սլոբոզիա Կոնաչիում տեղացիներն օգնում են տարեց կնոջը, մինչ հեղեղաջրերը բարձրանում են, 14-ը սեպտեմբերի

Ջրհեղեղները, որոնց հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել Լեհաստանում և Ռումինիայում, լցրել են բնակավայրեր և տներ՝ հանգեցնելով լայնամասշտաբ տարհանումների:

Անօդաչու թռչող սարքից նկարահանումները ցույց են տալիս ջրհեղեղի հետևանքները Ռումինիայի Գալատի շրջանում

«Բորիս» փոթորիկը՝ դանդաղ շարժվող ցածր ճնշման համակարգ, որի ընթացքում անձրևների մի քանի ամսվա քանակ է տեղացել եվրոպական մայրաքաղաքների, այդ թվում՝ Վիեննայի, Բրատիսլավայի և Պրահայի վրա:

 

Երկու տղամարդիկ ջանում են փրկել հեղեղաջրերում հայտնված համաքաղաքացուն, Գալատի, Ռումինիա

Փրկարարները շանը դուրս են բերում ջրից Դյուդալբիում, Ռումինիա

Տղամարդը տնից դուրս է բերում իրերը, մինչ հեղեղաջրերը սկսում են հետ քաշվել, Սլոբոզիա Կոնաչի, Ռումինիա

Լեհաստանի հարավում դրոնը նկարահանել է ջրում հայտնված գերեզմանները, Բրզեսչե, 15-ը սեպտեմբերի

Վարչապետ Դոնալդ Տուսկը հաստատել է ջրհեղեղի հետևանքով մահվան մեկ դեպքը հարավարևմտյան շրջանում: 

 

Անօդաչու թռչող սարքը նկարահանել է Լեհաստանի հարավարևելյան Գլուչոլազի բնակավայրի հեղեղված լանդշաֆտը

Տղամարդը հեծանիվ է վարում Գլեբինովի հիդրոէլեկտրակայանի բարձրացած ջրերի կողքին Նիսայում, Լեհաստան

Հաղորդվում է, որ երկու ամբարտակներ չեն գործել, ինչը տեղական իշխանությունները որակել են «կրիտիկական» իրավիճակ:

Հեղեղների դեմ արգելապատնեշներ են տեղադրվել Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում և Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, երբ բարձրացել է Դանուբ գետի ջրերի մակարդակը, և Պրահայում, որտեղ Վլտավա գետը դուրս է եկել ափերից:

Կինը գրկախառնվում է հարազատի հետ՝ Չեխիայի Յեսենիկ քաղաքում իր հեղեղված տնից տարհանվելուց հետո:

Մարդկանց աչքի առաջ Չեխիայի Յեսենիկ քաղաքում հեղեղը տներ է ավերում, 16-ը սեպտեմբերի, 2024թ.

Վարչապետ Պետր Ֆիալայի հրապարակած տվյալներով՝ երկրով մեկ ավելի քան 12 հազար մարդ է  տարհանվել:

 

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում մահվան դեպքերի թիվն աճում է օրեր շարունակ տեղացող հորդառատ անձրևներին հետևած աղետալի ջրհեղեղներից հետո, որոնք պարտադիր տարհանումների և մեծամասշտաբ ավերածությունների պատճառ են դարձել: