Starlink-ը հասանելի է նաև Ադրբեջանում

SpaceX ընկերության Starlink արբանյակային ինտերնետը հասանելի է նաև Ադրբեջանում, այս մասին X-ի իր էջում գրել է SpaceX-ի հիմնադիր, ԱՄՆ Կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկը։

Starlink-ը գլոբալ արբանյակային կապի համակարգի նախագիծ է, որի նպատպակն է Երկիր մոլորակի ցածր ուղեծրում տեղակայված մեծ քանակությամբ արբանյակների միջոցով ամբողջ աշխարհի օգտատերերին անվճար ինտերնետ ապահովել:

Starlink-ն այժմ ակտիվ է Հայաստանում: Հայաստանն, ըստ Մասկի, «դարձել է 130-րդ երկիրը, որտեղ հասանելի է Starlink գերարագ ինտերնետը»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Starlink-ը ՀՀ-ում բիզնեսի համար կարող է լինել օգտակար, բայց ռազմական նշանակությունը պետք չէ գերագնահատել. փորձագետ