Նախօրեին ձերբակալվել է Ստամբուլի Էսենյուրտ վարչական շրջանի ղեկավար, ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության անդամ Ահմետ Օզերը։
Այս մասին հաղորդում է թուրքական Hurriyet պարբերականը՝ նշելով, որ Ստամբուլի դատախազությունը նրան ահաբեկչական կառույցին անդամակցելու մեղադրանք է ներկայացրել։
Թուրքական դատախազության պնդմամբ՝ ընդդիմադիր գործիչը վերջին տասը տարում ավելի քան 600 անգամ հանդիպել, հեռախոսով զրուցել կամ ֆինանսական փոխանցումներ է կատարել Քրդական բանվորական կուսակցության հետ ուղղակի առնչություն ունեցող անձանց։
Թուրքական ընդդիմության առաջնորդ Օզգյուր Օզելը իր կուսակցին ներկայացված մեղադրանքներն անհիմն է որակել։