Երկկողմ ձեռքբերված պայմանավորվածությամբ Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:
Ստամբուլում այսօր տեղի է ունեցել «3+3» խորհրդակցական հարթակի հանդիպումը։ Ադրբեջանի արտգործնախարարն այստեղ ևս ներկայացրել է Բաքվի պահանջը Հայաստանին Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ։
Արարատ Միրզոյանն իր ելույթում առավելապես շեշտադրել է տարածաշրջանի ապաշրջափակման կարևորությունը՝ բոլոր պետությունների ինքնիշխանության և իրավազորության հարգմամբ։
«Մենք Ադրբեջանին առաջարկել ենք մեր երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու, սահմանի հատման և մաքսային ընթացակարգերի պարզեցման և երկու երկրների ինքնիշխանության և իրավասության լիարժեք հարգմամբ անվտանգության որոշ լրացուցիչ մեխանիզմներ ապահովելու եղանակներ», - նշել է Հայաստանի ԱԳ նախարարը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկում են «3+3»-ը՝ խաղաղ պայմանագրի համար. ԼավրովԱրտգործնախարարները նախորդ անգամ հանդիպել էին Նյու Յորքում՝ ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյանը և Բայրամովը համաձայնել են լրացուցիչ ջանքեր ներդնել խաղաղության համաձայնագրի՝ ամենասեղմ ժամկետում կնքման ուղղությամբ