Սրբուհի Գալյանը նշանակվել է Արդարադատության նախարար

Սրբուհի Գալյանը նշանակվել է Արդարադատության նախարար՝ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով:

Մինչ այս 32-ամյա Գալյանը գլխավոր դատախազի տեղակալ էր: Պաշտոնի կտրուկ առաջխաղացումը սկսվել է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք. 2019-ին նշանակվեց արդարադատության փոխնախարար, մեկ տարի պաշտոնավարեց ու Գլխավոր դատախազություն տեղափոխվեց, մինչ այդ էլ՝ դեռ 2015 թվականից, Քննչական ծառայությունում է աշխատել:

Արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Գրիգոր Մինասյանը: ՔՊ-ում ստորագրահավաք էին սկսել, որ Մինասյանի պաշտոնավարման նպատակահարմարությունը քննեն, ու մինչև բանը կհասներ դրան, նա պաշտոնից հրաժարվեց:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սրբուհի Գալյանը կնշանակվի արդարադատության նախարար