Սպիտակ վանքի պեղումների ժամանակ 700 տարի առաջ կառուցված եկեղեցի է գտնվել

Սպիտակ վանքում պեղումների ժամանակ հնագետները 14-րդ դարի եկեղեցի են գտել: 700 տարի առաջ կառուցված եկեղեցին գտնվել է 3 շաբաթվա պեղումներից հետո Արարատի մարզի Լանջանիստ գյուղում:

Հողի հաստ շերտի տակ պահպանվել են եկեղեցու կառույցներն ու հարակից խաչքարերը․ գիտնականներն ասում են՝ նորահայտ եկեղեցին մեծ չէ, բայց բարձր պատեր է ունեցել, պահպանվել են անգամ խորանն ու մկրտության ավազանը։

Հնագետների կարծիքով՝ այս տարածքում ոչ թե մեկ եկեղեցի, այլ վանական համալիր է եղել։ Սպիտակ վանքում գտնված ամենահին խաչքարը 1299-ին է թվագրվում։ Ենթադրաբար հենց այդ ժամանակ էլ սկսել են կառուցել այս համալիրը։

Ավելի մանրամասն՝ «Ազատության» վիդեոռեպորտաժում.