Սպիտակ տան հատուկ բանագնաց Ամոս Հոխշտայնը կրկին ժամանել է Բեյրութ, հաղորում է Reuters գործակալությունը։
Արևմտյան դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ, Հոխշտայնի այցի նպատակն Իսրայելի և «Հեզբոլա» շարժման միջև հրադադարի հաստատման ամերիկյան առաջարկի շուրջ քննարկումներն են։
Ավելի վաղ Լիբանանի իշխանություններին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացրել էին, որ «Հեզբոլան» համաձայնել է ընդունել Վաշինգտոնի մշակած առաջարկները։
Արաբական մամուլի տեղեկություններով` համաձայնագրի նախագիծը կազմված է 13 կետից։ Դրանցից առանցքայինները վերաբերում են կրակի դադարեցմանն ու Լիբանանի հարավային շրջաններից Իսրայելի բանակային ստորաբաժանումների և «Հեզբոլա»-ի ջոկատների դուրսբերմանը։ Դրանց փոխարեն այստեղ պետք է տեղակայվեն Լիբանանի զինված ուժերի ստորաբաժանումները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լիբանանում հրադադարի հասնելու ջանքերն առաջին դրական նշաններն են ցուցաբերում․ Reuters