Սլովակիայի վարչապետը «սիրով ընդունել է» Պուտինի հրավերը՝ մասնակցելու Հաղթանակի օրվա միջոցառումներին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, արխիվ

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով հաջորդ տարվա մայիսի 9-ին մտադիր է այցելել Մոսկվա՝ մասնակցելու Երկրորդ համաշխարհային պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի 80-ամյակի միջոցառումներին։

Ֆիցոն շեշտել է՝ «սիրով է ընդունել» Պուտինի հրավերը:

Մայիսի 9-ին Մոսկվայում ավանդաբար անցկացվող ռազմական շքերթին մասնակցում են հիմնականում Ռուսաստանի մերձավոր դաշնակիցները։ Հատկապես Ուկրաինայում Ռուսաստանի հրահրած պատերազմի մեկնարկից ի վեր արևմտյան երկրների առաջնորդները հրաժարվում են Ռուսաստան այցերից, բացառություն էր միայն Ֆիցոյի դաշնակից Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը Մոսկվա էր այցելել այս տարվա հուլիսին։