Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն իր դեմ իրականացված մահափորձից հետո առաջին անգամ այսօր մասնակցել է կառավարության նիստին, հաղորդում է Սլովակիայի հանրային հեռուստատեսությունը։
Մայիսի 15-ին տեղի ունեցած մահափորձի հետևանքով Ֆիցոն մի քանի հրազենային վնասվածքներ էր ստացել, նրան մի քանի անգամ վիրահատել էին։
Մահափորձի հեղինակը 71-ամյա գրող Յուրայ Ցինտուլան է։
Սլովակիայի Գլխավոր դատախազության փոխանցմամբ, նրան ահաբեկչության մեղադրանք է ներկայացվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սլովակիայի վարչապետն աշխատանքի կվերադառնա հուլիսի սկզբին