Եվրահանձնաժողովը զգուշացրել է Սլովակիային, որ անհապաղ իրավական միջոցների կդիմի, եթե կառավարությունը շարունակի առաջ մղել «Ոչ կառավարական կազմակերպությունների մասին» օրենքի ընդունումը։
«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Սլովակիայի տարբերակը պահանջում է, որ արտասահմանից ֆինանսավորում ստացող ոչ կառավարական կազմակերպությունները ճանաչվեն որպես «դրսից աջակցվող կազմակերպություններ»։
Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ սպասում է օրինագծի վերջնական տարբերակին, որից հետո կորոշեն հետագա գործողություններն ու քայլերը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանի կառավարության գործողությունները փոխել են հարաբերություններն ԱՄՆ-ի հետ․ Միլլեր ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանի անդամակցության գործընթացը ԵՄ-ին կասեցվել է․ Հերչինսկի