Զինված հարձակման է ենթարկվել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին։
Հաղորդվում է, որ զինված միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաք Բրատիսլավայից դուրս, երբ Ֆիցոն դուրս էր գալիս շենքից, որտեղ կառավարությունն արտագնա նիստ էր անցկացնում։
Ֆիցոն հիվանդանոց ճանապարհին է, ըստ լրատվամիջոցների՝ նրա ուղղությամբ չորս կրակոց է արձակվել, այդ թվում՝ որովայնին։
Ինչպես հաղորդվում է, կրակոցներ արձակողը ձերբակալված է։ Այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն։
Սլովակիայի նախագահը դատապարտել է վարչապետի դեմ «դաժան» հարձակումը՝ մաղթելով նրան ապաքինում: