Սլովակիայի վարչապետն անցել է տնային խնամքի իր դեմ մահափորձից հետո

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցո, արխիվ

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն անցել է տնային խնամքի Բանսկա Բիստրիցա քաղաքի հիվանդանոցից, որտեղ նա ապաքինվում էր մահափորձից հետո, ուրբաթ օրը հայտնել են հիվանդանոցից:

Մայիսի 15-ին 59-ամյա վարչապետը զինված հարձակման էր ենթարկվել։

Տեղական լրատվամիջոցները ավելի վաղ հաղորդում էին, որ մահափորձի կասկածյալը 71-ամյա, առևտրի կենտրոնի անվտանգության նախկին աշխատակից է և պոեզիայի երեք գրքի հեղինակ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սլովակիայի վարչապետի վիճակը շարունակում է ծանր մնալ, սակայն կյանքին վտանգ չի սպառնում
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մահափորձ Սլովակիայի վարչապետի նկատմամբ. Ֆիցոն վիրավորվել է, նրա կյանքին «վտանգ է սպառնում»