Սկանդալ Ռումինիա-Կոսովո ֆուտբոլային հանդիպման ժամանակ

Ռումինիա-Կոսովո հանդիպում, Բուխարեստ, 15-ը նոյեմբերի, 2024թ․

ՈւԵՖԱ-ի Ազգերի Լիգայի մրցաշարի՝ նախօրեին Բուխարեստում կայացած Ռումինիա-Կոսովո հանդիպումն անավարտ է մնացել։

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հանդիպման ավարտից մի քանի րոպե առաջ Կոսովոյի հավաքականի խաղացողներն, ի նշան բողոքի, լքել են դաշտը։ Նրանց այս քայլի պատճառը ռումինացի երկրպագուների վարքն էր։

Բուխարեստի մարզադաշտում հավաքված տասնյակ հազարավոր ֆուտբոլասերները պարբերաբար վանկարկում էին «Սերբիա», ինչը Կոսովոյի ալբանացիներից կազմված թիմը վիրավորանք է ընկալել։

ՈւԵՖԱ-ն հայտարարել է, որ խաղի ելքի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնի առաջիկա օրերին։