Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին այսօր հայտնել է, որ մի քանի օր անցկացրել է Պոկրովսկի արևելյան ճակատում, որտեղ վերջին շրջանում Ռուսաստանը ուժեղացել է ճնշումը։
Ֆեյսբուքում նա գրել է, որ այդ ուղղությամբ հարձակումներում Ռուսաստանը նետում է այն ամենը, ինչ կարող է՝ փորձելով ճեղքել Ուկրաինայի պաշտպանությունը։
«Մարտերը բացառիկ ծանր են», - գրել է նա, հավելելով, որ Ուկրաինան ստիպված է մշտապես օգտագործել անսովոր մեթոդներ իր դիրքերը ամրապնդելու համար։