Սիրսկի. Հյուսիսկորեական զորքերը պատրաստվում են կռվել ռուսական զորքերի կողքին

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկիի խոսքով՝ տեղեկություններ կան, որ հյուսիսկորեական զորքերը ռուսականի հետ միասին պատրաստվում են մարտի։

«Մենք բազմաթիվ տեղեկություններ ունենք այն մասին, որ հյուսիսկորեացի զինվորները պատրաստվում են մասնակցել մարտերին ռուսական ուժերի կողքին», - գրել է Սիրսկին Ֆեյսբուքում:

Նա նշել է, որ Ռուսաստանի հետ շուրջ 1000-օրյա պատերազմի առաջին գծում իրավիճակը մնում է «բարդ և էսկալացիայի նշաններ է ցույց տալիս»:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը և պաշտպանության նախարարը, իսկ այնուհետև Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը հաստատել էին տեղեկությունը Ուկրաինայի զինված ուժերի և հյուսիսկորեացի զինվորների միջև առաջին բախումների մասին Կուրսկի շրջանում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆրանսիան բողոք է հայտնել Հյուսիսային Կորեային՝ Ռուսաստան զորքերի ժամանման հետ կապված