Սիրիայի նոր իշխանությունները հայտարարել են, թե համաձայնության են եկել զինյալ խմբավորումների հետ

«Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ի առաջնորդ Ահմեդ աշ-Շարաան՝ կենտրոնում, արխիվ

Սիրիայի նոր իշխանությունները հայտարարել են, թե համաձայնության են եկել երկրով մեկ սփռված զինյալ խմբավորումների հետ նրանց կազմալուծման և կանոնավոր բանակին ինտեգրվելու վերաբերյալ: Համաձայնությունը ձեռք է բերվել «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ի առաջնորդ Ահմեդ աշ-Շարաայի և Բաշար ալ Ասադի դեմ պայքարող մյուս զինված խմբերի միջև այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

«Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել։

Ավելի վաղ աշ-Շարաան հայտարարել էր, թե Սիրիայում զինված խմբավորումները կարող են գործել միայն պաշտպանության նախարարության հովանու ներքո։