Սիրիայի հարցով տարածաշրջանային համաժողով՝ արևմտյան և արաբական երկրների մասնակցությամբ

Սիրիա, արխիվ

Արևմտյան և արաբական երկրների արտաքին գործերի նախարարներն ու բարձրաստիճան դիվանագետները պատրաստվում են կիրակի հանդիպել Սիրիայի նոր արտգործնախարարի հետ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում։ Սա Սիրիայի վերաբերյալ առաջին նման տարածաշրջանային հանդիպումն է անցած ամիս նախագահ Բաշար ալ-Ասադի պաշտոնանկությունից հետո:

Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասադ Հասան ալ-Շիբանին շաբաթ երեկոյան ժամանել է Էր Ռիադ, հաղորդում է Սաուդյան Արաբիայի պետական SPA գործակալությունը։ Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Քաթարի, Բահրեյնի և Իրաքի արտգործնախարարները կիրակի օրը կայանալիք հանդիպմանն ընդառաջ Ռիադում են, այստեղ են նաև Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի բանագնացները: Ակնկալվում է, որ հանդիպմանը կմասնակցեն արաբ և արևմտյան այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հանդիպումը, որը նախատեսում է քննարկել իրավիճակը Սիրիայում Ասադից հետո, տեղի է ունենում այն ժամանակ, երբ երկրի նոր վարչակազմը Արևմուտքին կոչ է անում չեղարկել պատժամիջոցները, որը կօգնի վերականգնել երկիրը: