Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնևում։
Ըստ խորհրդարանի կայքի՝ Սիմոնյանը Ժնևում կմասնակցի Խորհրդարանների նախագահների 6-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին:
Մայիսի 16-ին նախատեսվում է Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը:
Սիմոնյանն ու Գաֆարովան Ժնևում հանդիպել են նաև մարտի 22-ին, քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ բանակցությունների գործընթացին երկու երկրների խորհրդարանների հնարավոր աջակցությունը: Կողմեը հայտարարել էին, որ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում։
Հանդիպումից օրեր անց Ալեն Սիմոնյանը Հանրայինի եթերում հայտարարեց, որ Գաֆարովայի հետ ամենայն հավանականությամբ մայիսին ևս մեկ անգամ կհանդիպեն՝ նշելով, որ մարտի 22-ի հանդիպմանը քննարկել են նաև Ազգային ժողովի ու Ադրբեջանի Միլլի Մեջլիսի միջև շփումներ սկսելու հարցը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանների նախագահները կրկին կհանդիպեն