Շվեյցարիան կցանկանար քննարկել Ռուսաստանի, Չինաստանի և այլ երկրների հետ, որոնք չեն մասնակցել հունիսի 15-16-ը Ուկրաինայում խաղաղությանն առնչվող միջազգային համաժողովին, դրա արդյունքները։ Այս մասին հայտարարել է Շվեյցարիայի արտգործնախարար Ինյացիո Կասիսը համաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում։
«Մենք Մոսկվայում ունենք դեսպանություն, և երկու շաբաթը մեկ մենք խոսում ենք արտգործնախարարի հետ, ուստի մտադրություն ունենք Ռուսաստանի հետ քննարկել համաժողովի արդյունքները», - ասել է Կասիսը:
Նրա խոսքով՝ կարող են լինել տարբեր պատկերացումներ այն մասին, թե ինչպես կարելի է հասնել խաղաղության, և ընդհանուր ճանապարհ գտնելու համար դրանք պետք է ի մի բերել։
Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով խաղաղության գագաթնաժողովի արդյունքներով հռչակագիր է ընդունվել։ Այն ստորագրել է 80 երկիր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԽ քարտուղարը հանդիպել է Ուկրաինայի արտգործնախարարի հետ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը չի ստորագրել Ուկրաինայի հարցով համաժողովի ամփոփիչ հռչակագիրը