Շրի Լանկայի պատվիրակությունը Մոսկվայում վարած բանակցություններում բարձրացրել է Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված իրենց 17 քաղաքացիների ու նրանց ընտանիքներին փոխհատուցում տրամադրելու հարցը։
Շրի Լանկայի պետնախարարի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում հանդիպումներ է ունեցել փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի և պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինի հետ։ Քննարկվել են նաև հավաքագրված քաղաքացների ստորագրած պայմանագրերը չեղարկելու, վիրավորներին ևս փոխհատուցում հատկացնելու հարցերը, որոնց թիվը չի նշվում։
Ավելի վաղ Շրի Լանկայի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ քաղաքացիներից շատերը հավաքագրվել են խաբեությամբ։ Ռուսական կողմը վարձկաններին բարձր աշխատավարձ է խոստացել, աշխատանք թիկունքում և քաղաքացիություն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանի քաղաքացիություն ստացած 10 հազար միգրանտներ ուղարկվել են Ուկրաինայի դեմ պատերազմելու