«Ռուսաստանը Ուկրաինային հետ բանակցություններին չի անդրադառնա այնքան ժամանակ, քանի դեռ այդ երկրի զինված ուժերը դուրս չեն մղվել Կուրսկի մարզի տարածքից», - այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
Նրա խոսքով՝ իրավիճակը Դոնբասում շահեկան է ռուսական ուժերի համար։
«Օգոստոսի սկզբից ի վեր մենք այդտեղ ավելի քան 1000 քառակուսի կիլոմետր տարածք ենք գրավել», - նշել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարն՝ ընդգծելով, որ ռուսական հարձակման տեմպերն աճել են։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինան հայտնում է 7 շրջանների էներգետիկ օբյեկտների վրա ռուսական հարձակման մասին