«Շնորհակալություն աղոթքների համար»․ Հռոմի պապն աուդիոուղերձ է հղել

Արխիվային լուսանկար

Արխիվային լուսանկար

Հիվանդանոցում բուժում ստացող Հռոմի պապ Ֆրանցիսկոսն առաջին անգամ կարճ աուդիոուղերձ է հղել հավատացյալներին։

«Ամբողջ սրտով շնորհակալություն եմ հայտնում [Սուրբ Պետրոսի] հրապարակից իմ առողջության համար կատարած աղոթքների համար։ Ես ձեզ հետ եմ այստեղից։ Թող Աստված օրհնի ձեզ, և Աստվածածինը պահպանի ձեզ։ Շնորհակալություն»,- ասել է Հռոմի պապը։

Հռոմի Ֆրանցիսկոս պապի շնորհակալական ուղերձը ձայնագրվել է իսպաներենով, այն հնչել է Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում՝ երեկոյան աղոթքի ժամանակ:

Հռոմի պապը Ջեմելի հիվանդանոց է տեղափոխվել երեք շաբաթ առաջ՝ շնչառության հետ կապված խնդիրներով, օրեր անց նրա մոտ երկկողմանի թոքաբորբ է ախտորոշվել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանգիստ գիշեր է անցկացրել. Վատիկան