Շների խնամքի և հարևանների բողոքի մեջտեղում. վանաձորցի կինը հնարավոր է տուգանվի

Կտուգանվի՞ արդյոք վանաձորցի Սուսաննա Ղազարյանը տանը շներ պահելու, իրենց բակի թափառող կենդանիներին կերակրելու ու անգամ սեփական միջոցներով բուժման տանելու համար։ Կնոջ հարևանների բողոքները ոստիկանություն, ոստիկանությունն էլ հարցը համայնքապետարան է հասցրել։ Վարչական վարույթ էին հարուցել ու այսօր «կասկածյալին» քննարկման հրավիրել՝ բացատրություն պահանջելու՝ ինչպես է պատահել, որ իր խնամքի տակ գտնվող շունը հարձակվել է հարևանի անչափահաս երեխայի վրա:

Շներից բողոքող հարևաններին այսօրվա քննարկմանը չէին հրավիրել։ Սուսաննա Ղազարյանին աջակցելու եկած կենդանասերները փաստեր պահանջեցին, թե շունը հարձակվել է երեխայի վրա։

Հինգ տարի առաջ խորհրդարանը քրեական պատիժ է սահմանել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար։ Վանաձորցի կենդանասեր կինն ասաց՝ ինքն էլ այդ նույն թվականին թափառող շներից մեկին իր տուն է բերել, որ շրջապատի դաժան վերաբերմունքից հեռու պահի։ Պնդում է՝ փողոցում շատերին տանջամահ են անում, քարկոծում ու էլեկտրաշոկի ենթարկում։

Այսօր համայնքապետարանի իրավաբանը հորդորեց շներին հեռու պահել, որ մարդիկ հանկարծ չվախենան։

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.