Սերգեյ Լավրովը ժամանել է Նյու Յորք

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Լավրովի ելույթը Գլխավոր ասամբլեայում նախատեսված է սեպտեմբերի 28-ին։

Առաջիկա օրերին նա կմասնակցի մի քանի բարձր մակարդակի երկկողմ և բազմակողմ հանդիպումների։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նյու Յորքում կայացավ Փաշինյան-Էրդողան հանդիպումը