Բելգրադում նոյեմբերի 3-ին հարյուրավոր մարդիկ Սերբիայի կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով մի շարք նախարարների, այդ թվում՝ քաղաքաշինության նախարարի հրաժարականը։
Ակցիան անցկացվել է «Կոռուպցիան սպանում է» և «Հանցագործություն, ոչ թե դժբախտ պատահար» պաստառներով: Ըստ ցուցարարների՝ բարձրաստիճան պաշտոնյաները անմիջականորեն մեղավոր են նոյեմբերի սկզբին Սերբիայի երկրորդ ամենամեծ քաղաք Նովի Սադում տեղի ունեցած խոշոր վթարի համար։
Երկաթուղային կայարանում բետոնե ծածկի փլուզման հետևանքով զոհվել էր 14 մարդ, տասնյակ մարդիկ վնասվածքներ էին ստացել։ Հայտնի է, որ 1964 թվականին կառուցված կայարանում վերջերս էր կապիտալ վերանորոգում իրականացվել։
Սերբիայի վարչապետ Միլոշ Վուչիչը խոստացել է, որ փլուզման պատճառները կհետաքննվեն, և մեղավորները պատիժ կկրեն։ Նոյեմբերի 2-ին երկրում հայտարարվեց համազգային սուգ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սերբիայի կայարանում բետոնե ծածկի փլուլզման հետևանքով 14 մարդ է զոհվել