Սեպտեմբերի 9-10-ը Հայաստան կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, ԱԳ նախարարը

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյան և Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետել, արխիվ

Սեպտեմբերի 9-10-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելը:

Սեպտեմբերի 9-ին Հայաստանի ԱԳՆ-ում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Քսավյե Բետելի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Սեպտեմբերի 10-ին Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում համատեղ կմասնակցեն «Հարավային Կովկասը խաչմերուկում. տրոհված լինելու և համագործակցության միջև» խորագրով պանելային քննարկմանը, ասված է ՀՀ ԱԳՆ լրատվականի հաղորդագրությունում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստան կժամանեն տարբեր երկրների ներկա ու նախկին պաշտոնյաներ՝ մասնակցելու Yerevan Dialogue-ինԱԳՆ-ը հայտարարում է «Երևան երկխոսություն» միջազգային համաժողովի անցկացման մասին