Սանահին կայարանի Կամչատկա հատվածը մեկուսացման մեջ է հայտնվել

Լոռու Սանահին կայարանի թաղամասի՝ տեղացիներին հայտնի Կամչատկայի հատվածը փաստացի մեկուսացման մեջ է հայտնվել կամրջի փլուզման հետևանքով: Սա Դեբեդ գյուղի մյուս ափն է։

Ստեփանավանի փրկարարական ջոկատի կամավոր փրկարար Մեսրոպ Հովհաննիսյանն «Ազատության»-ն ասաց, որ այդ հատվածում մոտ 50-60 մարդ կա, այդ թվում՝ մեկ հղի կին։ Մոտ 15 մարդ տարհանվել է։

Փրկարարները սնունդ են տեղափոխում այնտեղ։

Լուսանկարներում Սանահին կայարանն է։

Գիշերվա հորդառատ անձրևը մեծ ավերածությունների պատճառ է դարձել Լոռու և Տավուշի մարզերում։ Դեբեդ գետը վարարել է, Լոռու մի շարք գյուղերում և քաղաքներում արտակարգ իրավիճակ է։ Հեղեղումների հետևանքով փլուզվել են ճանապարհեր, այդ թվում՝ դեպի Վրաստան տանող միջպետական ճանապարհը։ Քանդվել են կամուրջներ, տները լցվել են ջրով։

«Ազատության» թարմացվող լրահոսը՝ այստեղ