Արտերկրում գտնվող Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում է կայացվել: Տեղեկությունը հաստատեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակը։
Բալասանյանը բուժման նպատակով մի քանի ամիս է ԱՄՆ-ում է։ Գոռ Աբրահամյանը նշեց, որ այս պարագայում կհայտարարվի հետախուզում։
Սամվել Բալասանյանը հինգերորդ ներգրավված անձն է Գյումրիի «Սև բերդ» ամրոցին հարակից հողատարածքների օտարման գործով։ Առաջինը Բալասանյանի կրտսեր որդին ձերբակալվեց «Զվարթնոց» օդանավակայանում, երբ մեկնում էր ԱՄՆ հոր 70-ամյակը նշելու։ Խաչատուր Բալասանյանը 70 մլն դրամ գրավի դիմաց տնային կալանքում է, Գյումրիի փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը և Բալասանյանների մերձավորներից Սիրեկան Մկոյանը՝ նույնպես, իսկ նախկին փոխքաղաքապետը ձերբակալվել, ապա ազատ է արձակվել։
Քննչական կոմիտեից խոստացան վաղը կոռուպցիոն բնույթի վարույթի մանրամասներ ներկայացնել, թե կոնկրետ ինչու մեջ են մեղադրվում այս անձինք։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ՔՊ Գյումրիի կառույցի ղեկավարը բացառում է Բալասանյանի որդուն առնչվող քրգործում քաղաքական ենթատեքստըԳյումրիի նախկին քաղաքապետի որդու գործի շրջանակներում կան նոր ձերբակալվածներՁերբակալվել է Գյումրիի նախկին քաղաքապետի որդին՝ Խաչատուր Բալասանյանը