Փաշինյանն աղաչեց, սահմանամերձ գյուղերում տուն կառուցողների թիվը չաճեց․ բնակիչները խնդիրներից են խոսում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ է ոսկեպարցիներին «աղաչել-պաղատել», որ վերցնեն կառավարության կողմից առաջարկվող 16 մլն դրամն ու սահմանամերձ այդ գյուղում տուն կառուցեն։

Տավուշ-Ղազախ հատվածում սահմանազատման ժամանակ թեժ լրահոսում հայտնված Ոսկեպարում այժմ արդեն հաստատված 7 հայտ կա, հարևան Կիրանցում՝ 17։

2022 թվականից գործող ծրագրով սահմանամերձ բնակավայրերում տուն կառուցելու համար պետությունն աջակցություն է տրամադրում մինչև 16 մլն դրամի հիփոթեքային վարկի և մինչև 13 տոկոս տոկոսագումարի չափով։

Այնպես չէ, որ պետության փողերով սահմանամերձ բնակավայրերում տուն կառուցելու առաջարկը գյուղացիները գայթակղիչ չեն համարում, պարզապես ծրագրի մեկնարկից մինչ օրս անընդհատ խնդիրների են բախվում․ 16 միլիոն աջակցությունից օգտվելու մի քանի պարտադիր պայմաններ կան՝ շահառուները պետք է ամուսնացած լինեն, իսկ ամուսինների տարիքների գումարը չպետք է գերազանցի 75-ը։

Վարչապետի հետ հանդիպմանը եկած ոսկեպարցի տղամարդկանցից մեկն, օրինակ, առաջարկել էր հանել տարիքային սահմանափակումը։

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում