Սահմանադրական հանրաքվեն նոր պայմանավորվածության արդյունքում նախատեսվում է 2027 թվականին։
«Դա նշանակում է, որ այդ բարդ փաստաթղթի վրա աշխատելու ենք մանրամասն, հանրային քննարկումներով, նաև բոլոր մասնագետների հետ աշխատելով, ոչ թե հրատապ», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
Նախարարը հայտնեց, որ վերջին նիստը մոտ 20 օր առաջ է կայացել, հաջորդը սեպտեմբերի 5-ին է նախատեսված։
Հայաստանի սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի շարունակվող պահանջի ֆոնին՝ վարչապետ Փաշինյանը ամիսներ առաջ հանձնարարել է նոր Սահմանադրության նախագիծ մշակել ու մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը հաստատել։
Մինչ այս որոշումը դեռ 2022-ին ձևավորված սահմանադրական բարեփոխումների խորհուրդը մշակում էր սահմանադրական փոփոխությունների նախագիծ։ Հայեցակարգի նախնական տարբերակն այս տարվա հունվարին ուղարկել էին կառավարություն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը՝ Սահմանադրության մասին իշխանության վեց տարիներին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարչապետը հանձնարարել է մինչև 2026-ի ավարտը նոր Սահմանադրության նախագիծ մշակել՝ Ադրբեջանի շարունակվող պահանջի ֆոնին