Սկոպյեում Հյուսիսային Մակեդոնիան 2:0 հաշվով հաղթանակ տարավ Հայաստանի հավաքականի նկատմամբ։
Հանդիպումից հետո՝ Հայաստանի հավաքականի մարզիչ Ալեքսանդր Պետրակովը, մեկնաբանելով խաղը, ասաց. - «Ես գրեթե չճանաչեցի իմ թիմին, այն առաջադրանքները, որ տվել էի, կարելի է ասել՝ չի արվել։ Ես ողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա։ Սա, իրոք, ամոթ էր, սա իմ ամոթն էր՝ որպես մարզիչ»։
ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2024-25 թվականների մրցաշարի առաջին խաղում շաբաթ երեկոյան Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ խոշոր՝ 4:1 հաշվով առավելության հասավ Լատվիայի թիմի նկատմամբ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը խոշոր հաշվով հաղթանակով սկսեց ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարը