Ռյուտե. ՆԱՏՕ-ն հաստատել է՝ Մոսկվան հյուսիսկորեական զորքեր է տեղակայել Կուրսկի շրջանում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտե, արխիվ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է՝ ռազմական դաշինքը հաստատել է, որ Մոսկվան հյուսիսկորեական զորքեր է տեղակայել Ուկրաինային սահմանակից Ռուսաստանի Կուրսկի շրջանում:

Այսօր ելույթ ունենալով Բրյուսելում՝ Ռյուտեն Մոսկվայի այդ քայլը որակել է «զգալի էսկալացիա» և պնդել՝ նման զարգացումը վկայում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «հուսահատության» մասին, որն Ուկրաինայի դեմ պատերազմում արդեն ավելի քան 600 հազար զինվոր է կորցրել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Փհենյանը հրաժարվում է մեկնաբանել պնդումները, թե զինվորներ է ուղարկել ՌուսաստանԸստ Զելենսկու՝ ՌԴ-ն պատրաստվում է արդեն կիրակի հյուսիսկորեացի զինվորներ ուղարկել ռազմաճակատՍեուլը Մոսկվայից պահանջում է անհապաղ դուրս բերել հյուսիսկորեացի զինվորներին ՌԴ-իցԱՄՆ-ն «խիստ մտահոգված է» հյուսիսկորեացիների՝ Ուկրաինայում ռուսներին միանալու մասին լուրերով