Ուկրաինական Խարկովում շինարարական հիպերմարկետում ռուսական հարվածի զոհերի թիվը հասել է 12-ի, տուժել է 43 մարդ, հայտնում են տեղական իշխանությունները։
Բացի այդ, նախօրեին Խարկովի կենտրոնում ռուսական հարվածի հետևանքով վիրավորվել է ևս 25 մարդ։
Մայիսի 25-ի ցերեկը ռուսական ուժերը հարվածել են Խարկովի «Էպիցենտր» հիպերմարկետին։ Այդ պահին այնտեղ 200 մարդ է գտնվել։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռուսական ուժերի այդ ավիահարվածի մասին ասել է, թե դա ռուսական խելահեղության դրսևորում է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական ուժերի՝ Խարկովի հիպերմարկետին հարվածելուց հետո Զելենսկին Պուտինին խելագար է անվանել ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական զորքերը գնդակոծել են Ուկրաինայի ինը մարզ. կան զոհեր և վիրավորներ