Նոր հարվածներ Ուկրաինայի տարածքին

Զապորոժիե, Ուկրաինա, 8-ը մայիսի, 2024թ.

Անցած գիշեր Ռուսաստանը շարունակել է հարվածներ հասցնել Ուկրաինայի տարածքին։ Տեղական աղբյուրների փոխանցմամբ՝ ռուսական ուժերը տարբեր տեսակի 55 հրթիռ և իրանական արտադրության 21 «Շահեդ» հարվածային անօդաչու սարք են կիրառել։

«Շահեդներից» 20-ը, ինչպես նաև 39 հրթիռներ խոցվել են», - այսօր հայտարարել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշչուկը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ գիշերային հարվածների հիմնական թիրախները եղել են էներգետիկ օբյեկտները և ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խարկովի վրա նոր հարվածի հետևանքով տուժել է առնվազն 17 մարդ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինան մտնում է իր դեմ սանձազերծած պատերազմի նոր փուլ. Զելենսկի