Փոքրիկ մարդուկներն՝ ընդդեմ պատերազմի․ մի մատ «ցուցարարները»՝ Կրեմլից մինչև Պետերբուրգ

Պլաստիլինով պատրաստված, սալորի չափ մի ցուցարար՝ Կրեմլի դիմաց։

Այս մարդուկի լուսանկարն առաջին անգամ տարածվել է«Փոքրիկ ակցիա» (malenkiy_piket)  ինստագրամյան էջում 2022-ի ապրիլի 2-ին։

 

Այս հակապատերազմական արձանիկը Սանկտ Պետերբուրգի Ֆինլանդական երկաթուղային կայարանում է։ Արձանիկի հեղինակը կրկին malenkiy_piket-ն է։ Ինստագրամյան այս էջը բացվել է 2022-ի փետրվարին, Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից մի քանի օր անց։
 

Եվս մեկ հակապատերազմական արձանիկ՝ Սանկտ Պետերբուրգում։ Էջը կոչով դիմում է ռուսաստանցիներին, որոնք դեմ են Ուկրաինայի դեմ պատերազմին, և հորդորում ձեռքի տակ եղած ցանկացած նյութով մարդուկ պատրաստել  ու ձեռքին հակապատերազմական պաստառ ամրացնել։

 


Ինստագրամյան այս էջի հեղինակը վերջերս հեռացել է Ռուսաստանից ու այժմ Ֆրանսիայում է ապրում։ «Ես ոչինչ անել չէի կարող, դրա համար սկսեցի արձանիկներով շարժումը»,- «Ազատության» հետ զրույցում պատմել է նա։

 

Այս արձանիկը Պետերբուրգի ջրանցքներից մեկի կողքին է տեղադրված։ Հիշեցնում է՝ «պատերազմ է, Ռուսաստանը ռմբակոծում է Ուկրաինան։ Ինչի՞ համար ենք մենք կռվում»։


 

malenkiy_piket-ի հեղինակը հիշեցնում է՝ Կրեմլը բանտարկում է հակապատերազմական արշավներ իրականացնող ակտիվիստներին։ «Ես շատ էի վախենում ինչ-որ մեծ բան անել, որոշեցի անել ինչ-որ փոքր բան, բայց ամեն օր»։

 

Օգտահաշիվը գրեթե 10 հազար հետևորդ ունի։
 

Այս մի «ցուցարար»-ն էլ ասում է՝ «միասին մենք կարող էինք դադարեցնել սա, բայց դու քո մասին ես միայն մտածում»։
 

«Ոչ պատերազմին»․ սոցիալական մեդիաակտիվիստն ասում է՝ գաղափարը ծնվել է սոցիալական մեդիա մարքեթինգի և ժամանակակից արվեստի բնագավառում ունեցած իր փորձից։

Արձանիկներ Կրեմլի դիմաց՝ Մոսկվա գետի կամրջի վրա։ Կնոջ ձեռքի ցուցանակին գրված է՝ «դադարեցրե՛ք սպանել երեխաներին»։

Ռուսները, ովքեր նման բողոքի արձանիկներ են ներկայացնում հանրությանը, բռնվելու դեպքում կդատապարտվեն երկարաժամկետ ազատազրկման։

 

Ինստագրամյան malenkiy_piket էջը գնալով թափ է հավաքում ու «փոքրիկ» պայքար մղում Ռուսաստանի սկսած պատերազմի դեմ