Ռուսաստանը Հայաստանին համարում է իր դաշնակիցը․ Օվերչուկ

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ, արխիվ

Մոսկվան շարունակում է Երևանին համարել դաշնակից, և երկու երկրների տնտեսական համագործակցությունը նկատելի աճ է գրանցում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանը փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանը մեր դաշնակիցն է։ Մենք շատ կարևոր տնտեսական հարաբերություններ ունենք Հայաստանի հետ։ 7.3 միլիարդ դոլար է կազմում Հայաստանի հետ մեր առևտրաշրջանառությունը, և եթե նայենք վիճակագրությանը, ապա այն կրկնապատկվել է անցյալ տարվա համեմատ։ Տեմպերը շատ լավ են, տնտեսությունը շատ լավ է զարգանում», - նշել է ՌԴ փոխվարչապետը՝ հիշեցնելով նաև ԵԱՏՄ-ում Հայաստանի «ակտիվ մասնակցության» մասին։

Ռուսաստանյան ТАСС գործակալությունը տեղեկացնում է , որ փոխվարչապետ Օվերչուկն այդ մասին խոսել է ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության մասին հարցի համատեքստում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Արտատարածաշրջանային խաղացողների մուտքը Հայաստան կունենա հետևանքներ․ ՕվերչուկՀՀ-Վրաստան երկաթուղային հաղորդակցությունը վերականգնվել է Մոսկվայի աջակցությամբ՝ ռեկորդային կարճ ժամանակում․ Օվերչուկ