Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտնում է Լենինգրադի ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալի կալանավորման մասին: Հաղորդվում է, որ գեներալ-մայոր Վալերի Մումինջանովը կասկածվում է 20 միլիոն ռուբլի (224 հազար դոլար) կաշառք ստանալու մեջ:
Մումինջանովը, որ պատասխանատու էր ռազմական օկրուգի նյութատեխնիկական ապահովման համար, ըստ քննիչների, ռազմական գերատեսչության անունից օգնել է մի շարք ընկերությունների պայմանագրեր ձեռք բերել։
Վերջին ամիսների ՌԴ պաշտպանության նախարարության մի շարք բարձրաստիճան զինվորականներ են ձերբակալվել՝ յուրացման, կաշառակերության, մեքենայությունների մեղադրանքներով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ՌԴ ՊՆ Կադրերի գլխավոր վարչության պետը ձերբակալվել էՌուսաստանում ձերբակալություններ ՊՆ-ին առնչվող՝ կաշառակերության աղմկահարույց գործով