Ռուսական ռազմանավերը «բարեկամական այցով» ժամանել են Բաքու

Ռուսական ռազմանավերը Բաքվում, 17-ը օգոստոսի, 2020թ․

«Վոլգոդոնսկ» փոքր հրետանային նավը և Ռուսաստանի ռազմածովային ուժերի Կասպյան նավատորմի «Անատոլի Գուժվին» ռազմանավը հունիսի 27-ին «ոչ պաշտոնական՝ բարեկամական այցով» ժամանել են Բաքու, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Նավերի անձնակազմերին դիմավորել են Ադրբեջանի ռազմածովային ուժերի ներկայացուցիչները։

Այցի ընթացքում շրջայց կլինի Բաքվում, ինչպես նաև ընկերական հանդիպում Ադրբեջանի նավաստիների հետ։

Բաքուն նշում է, որ ոչ պաշտոնական՝ ընկերական այցը կտևի մինչև հունիսի 30-ը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական երկու ռազմանավ «բարեկամական այցով» Բաքվում է
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական ռազմանավերը բարեկամական այցով Իրանում են