Բելգորոդի շրջանի հրետակոծության հետևանքով 4 մարդ է զոհվել, ևս 20-ը՝ վիրավորվել, հաղորդել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
Գլադկովի խոսքով՝ հուլիսի լույս 9-ի գիշերը, գնդակոծության հետևանքով ավերվել են նաև 60 առանձնատներ և 160 բնակարաններ, վնասվել են 140 ավտոմեքենաներ, էլեկտրահաղորդման գծեր։
Հաղորդվում է նաև, որ մի քանի տասնյակ անօդաչու թռչող սարքեր հարվածներ են հասցրել Ռոստովի մարզին։ Շրջանի նահանգապետ Վասիլի Գոլուբևն ասել է, որ ՀՕՊ-ը հետ է մղել ԱԹՍ հարձակումները։
Անօդաչու սարքերի հարձակումների մասին հաղորդումներ են ստացվել նաև, Վորոնեժի, Աստրախանի, Կուրսկի և Վոլգոգրադի մարզերից։
Ավելի ուշ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը Ռոստովի մարզի տարածքում 21 անօդաչու թռչող սարք է որսացել, Աստրախանի մարզի տարածքում՝ հինգ, Կուրսկի շրջանում՝ յոթ, Վորոնեժի շրջանում՝ երկու, Բելգորոդի մարզում՝ երեք։
Ուկրաինական կողմն էլ երեկ հաղորդեց զանգվածային հրթիռակոծության ենթարկվելու մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինան զանգվածային հրթիռակոծության է ենթարկվել, ավելի քան 30 մարդ զոհվել է, 130-ը՝ վիրավորվել ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԱԿ-ի ԱԽ-ն Կիևի մանկական հիվանդանոցի վրա ռուսական հարձակման հարցով այսօր նիստ կգումարի