Հոկտեմբերի լույս 16-ի գիշերը ռուս զինվորականներն անօդաչու սարքերով հարվածներ են հասցրել Ուկրաինային, հրդեհ է բռնկվել Տերնոպոլի շրջանի արդյունաբերական ձեռնարկությունում։
Տերնոպոլի շրջանային վարչակազմի ղեկավար Վյաչեսլավ Նեգոդան հայտնել է, որ հրդեհը բռնկվել է ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով։ Կրակը մարվել է, զոհեր և վիրավորներ չկան։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ երկրի տարածքում 136 ԱԹՍ է արձանագրվել։
ՌԴ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ երեք ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել Բելգորոդի և Վորոնեժի շրջաններում։