Ռուսական մի շարք աղբյուրներ հաղորդում են Բելգորոդի մարզի ուղղությամբ ուկրաինական հարձակման մասին։ Մի շարք իշխանամետ Տելեգրամ ալիքների տեղեկություններով՝ շուրջ 500 ուկրաինացի զինվորականներ 8 զրահամեքենաների աջակցությամբ հարձակում են ձեռնարկել սահմանամերձ Նեխոտեևկա բնակավայրի և «Շեբեկինո» սահմանային անցակետի ուղղությամբ։
Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն անուղղակիորեն հաստատել է այս տեղեկությունները՝ նշելով, որ «իրավիճակը ծանր է, բայց՝ վերահսկելի»։
Ուկրաինական կողմը Բելգորոդի ուղղությամբ հարձակման մասին տեղեկությունները չի մեկնաբանում, անկախ աղբյուրները սահմանային մարտերի մասին տեղեկություններն առայժմ չեն հաստատում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Բելգորոդի շրջանում գիշերը տեղի ունեցած ԱԹՍ հարձակման հետևանքով հինգ մարդ վիրավորվել էԶանգվածային հարված Կիևին, նոր փակ բնակավայրեր ՌուսաստանումԲելգորոդի իշխանությունները փակում են Ուկրաինային սահմանակից ևս երեք բնակավայրի մուտքը