Բաքուն հայտնում է Ղարաբաղից ռուսական զորախմբի դուրսբերման գործընթացի ավարտի մասին

Արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է Լեռնային Ղարաբաղից ռուսական զորախմբի դուրսբերման գործընթացի ավարտի մասին։

Հաղորդագրության համաձայն՝ «ռուս խաղաղապահ զորախմբի անձնակազմը, սպառազինությունը և տեխնիկան ամբողջությամբ դուրս են բերվել»։

Մոսկվան այս տեղեկությունը դեռևս չի մեկնաբանել։

2024-ի ապրիլի կեսերից մեկնարկեց Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը նախատեսված ժամկետից շուտ Ղարաբաղից դուրս բերելու գործընթացը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողան․ «Անկարայում հետևում են Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացին»
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուս խաղաղապահները «բարձր մակարդակով» են կատարել իրենց խնդիրները. Նիկիֆորով