Ռուսաստանի Զինված ուժերը հայտարարում են Դոնբասում նոր առաջխաղացման մասին։ Ռուսաստանի Պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրության համաձայն բանակային «Կենտրոն» խմբավորմանը հաջողվել է վերահսկողություն սահմանել Դոնեցկի մարզի Կիրովո բնակավայրի նկատմամբ։
Գերատեսչությունը նաև նշել է, որ ռուսական զորքերը շարունակում են «խորանալ հակառակորդի պաշտպանական դիրքերի ուղղությամբ»։
Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը տեղեկացնում է այս շրջանում տեղակայված չորս ուկրաինական բրիգադներին հասցված հարվածների, ինչպես նաև հետ մղված յոթ հակագրոհների մասին։