Ռուսաստանը կարգելի սեռափոխությունը թույլատրող երկրների քաղաքացիներին ՌԴ-ից երեխաներ որդեգրել

Ռուսաստանի պետդուման առաջին ընթերցմամբ մի օրենք է ընդունել, որի ուժի մեջ մտնելուց հետո սեռափոխությունը թույլատրող երկրների քաղաքացիները ՌԴ-ից երեխաներ որդեգրել այլևս չեն կարողանա։

Կրեմլը որոշումը «մանկության ու ավանդական արժեքների պաշտպանությամբ է պայմանավորում»։

Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը ավելի վաղ տեղեկացրել էր՝ արգելքը կվերաբերվի օրինակ Ավսրալիային, Ավստրիային, Բելգիային, Մեծ Բրիտանիային և մի շարք այլ երկրներին։