Ռուսաստանը հարվածել է Կիևին, կան տուժածներ

Կիևը հարվածներից հետո, 20-ը դեկտեմբերի, 2024թ․

Այսօր առավոտյան ռուսական զորքերը հրթիռային հարվածներ են հասցրել Կիևին։ Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է տուժածների մասին։

Գոլոսեևսկի, Սոլոմենսկի և Շևչենկովսկի շրջաններում տների տանիքներ, ավտոմեքենաներ են այրվում։

Կիևի վարչակազմը հաղորդում է չորս վիրավորի մասին՝ նշելով, որ վիրավորներից մեկը մահացել է։ Տարածքում վնասվել են գրասենյակային շենքեր, ճանապարհներ և ջեռուցման համակարգը։

Կիևից հայտնում են, որ քաղաքը հարձակման է ենթարկվել նաև գիշերը։ Բոլոր անօդաչու թռչող սարքերը վնասազերծվել են մայրաքաղաքի մատույցներում, տուժածներ կամ ավերածություններ չկան:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինն առաջարկում է հրթիռային «մենամարտ» անցկացնել ԱՄՆ-ի հետ