Ռուսաստանը եղել է, կա ու միշտ կլինի դաշնակցային Հայաստանի կողքին. ՌԴ դեսպանություն

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան շենքը

Ռուսաստանի Դաշնությունը եղել է, կա ու միշտ կլինի դաշնակցային Հայաստանի և նրա եղբայրական ժողովրդի կողքին, հայտարարել է Երևանում ՌԴ դեսպանությունն Անկախության օրվա կապակցությամբ ուղերձում։

Ռուսաստանի դեսպանությունը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների «դաշնակցային փոխգործակցության և բազմատարր համագործակցության հետագա զարգացումը համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների ակնկալիքներին և շահերին»:

«Եղբայրական հայ ժողովրդին տարածաշրջանի և աշխարհի համար դժվարին ժամանակներում մաղթում ենք կայուն ապագա, արդյունավետ աշխատանք՝ ի բարօրություն երկրի և բարգավաճման», - ասված է ուղերձում:

Հայաստանն այսօր տոնում է Անկախության 33-րդ տարեդարձը։

Երևանի և Մոսկվայի հարաբերությունները շարունակում են լարված մնալ։ ՀԱՊԿ-ի հարցով Հայաստան-Ռուսաստան լարվածությունն էլ երկու տարի չի հանգուցալուծվում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը նշում է Անկախության օրը
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը