Ռուսաստանը պահանջում է հյուպատոսական հասանելիություն տրամադրել Դուրովի մոտ

Պավել Դուրով, արխիվ

Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանատունը հյուպատոսական հասանելիություն է պահանջել ծագումով ռուս միլիարդատեր Պավել Դուրովի մոտ, որը երեկ ձերբակալվել է Փարիզի օդանավակայանում, հաղորդում է ռուսական պետական ТАСС գործակալությունը։

Դեսպանատունը պահանջել է նաև ապահովել Տելեգրամ սոցցանցի հիմնադրի իրավունքները։

Մոսկվան պնդել է, թե Ֆրանսիան մինչ այժմ «խուսափում է փոխգործակցությունից» Դուրովի հետ կապված իրավիճակի շուրջ։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ ռուս դիվանագետները կապի մեջ են Դուրովի փաստաբանի հետ։

Փարիզը դեռ պաշտոնական մեկնաբանություն չի արել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փարիզում ձերբակալվել է Պավել Դուրովը