Ռուսաստանը դադարեցրել է Աբխազիայի բնակչությանը սոցիալական վճարների փոխանցումը. Շամբա

Աբխազիայի արտգործնախարար Սերգեյ Շամբա, արխիվ

Սեպտեմբերի 1-ից Ռուսաստանը դադարեցրել է Աբխազիայի ուժային կառույցների աշխատակիցներին, ուսուցիչներին և բժիշկներին սոցիալական վճարների փոխանցումը։ Այս մասին այսօր հայտարարել է ինքնահռչակ հանրապետության արտգործնախարար Սերգեյ Շամբան՝ նշելով, որ դա Աբխազիայի կողմից Ռուսաստանի առջև ստանձնած պարտավորությունների չկատարման հետևանք է։

Շամբայի խոսքով՝«դաշնակիցների մոտ լուրջ դժգոհություն է կուտակվել, իսկ Ռուսաստանի և Աբխազիայի հարաբերությունները վերջին շրջանում զգալիորեն փոխվել են»։

Ավելի վաղ Ռուսաստանն ու Աբխազիան մի շարք պայմանավորվածություններ էին ձեռք բերել, մասնավորապես՝ դատական և արբիտրաժային վճիռների փոխադարձ ճանաչման և ռուսաստանցի ներդրողների համար Աբխազիայում բարենպաստ պայմաններ ստեղծելու շուրջ։ Այս համաձայնագրերը, սակայն, աբխազական կողմը մինչ օրս չի վավերացրել։